Գլենդելու հասարակությանը կներկայացվի Գրիգորիս Բալաքյանի<br /> «Հայկական Գողգոթա» գիրքը<br />


Գլենդելու հասարակությանը կներկայացվի Գրիգորիս Բալաքյանի
«Հայկական Գողգոթա» գիրքը

  • 13-05-2009 18:53:00   | ԱՄՆ  |  
ԳԼԵՆԴԵԼ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ուրբաթ օրը Գլենդելում կայանալիք քննարկման ժամանակ հայտնի գրող եւ հետազոտող Պիտեր Բալաքյանը կներկայացնի Գրիգորիս Բալաքյանի «Հայկական Գողգաթան. 1915-1918թթ. Հայոց ցեղասպանության հիշողություն» խորագրով գիրքը, որ անգլերեն է թարգմանվել իր եւ Արիս Սեւակի կողմից: Գրքում նկարագրվում է 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալված 250 հայ մտավորականներից մեկի` հայ քահանա Գրիգորիս Բալաքյանի կյանքի 4 տարիները, ում հազարավոր հայերի հետ աքսորել էին Սիրիայի անապատներ: Օսմանյան Թուրքիայի հայ առաջավոր մտավորականներից մեկը` Գրիգորիս Բալաքյանը, ծնվել է 1876թ.: 1901թ. ձեռնադրվել է որպես Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ Եվրոպայում եւ Ռուսաստանում: Նրա մի շարք գրքեր 1915թ. առգրավվել եւ ոչնչացվել են թուրքական կառավարության կողմից: Փրկվելով ցեղասպանությունից` Գ. Բալաքյանը դարձել է Ֆրանսիայում Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոս: Պիտեր Բալաքյանը Գ. Բալաքյանի ազգականն է: Նա հայտնի է իր «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանությունն ու Ամերիկայի պատասխանատվությունը» եւ «Ճակատագրի սեւ շունը» գրքերով: