Օլեգ Սմիրնով. «Ուկրաինացի դիվանագետները աստիճանաբար գիտակցում են, որ պետք է հետ կանգնել պրոադրբեջանական արտաքին քաղաքականությունից»


Օլեգ Սմիրնով. «Ուկրաինացի դիվանագետները աստիճանաբար գիտակցում են, որ պետք է հետ կանգնել պրոադրբեջանական արտաքին քաղաքականությունից»

  • 18-07-2011 13:45:31   | Հայաստան  |  Հարցազրույցներ
«Սերժ Սարգսյանի այցն Ուկրաինա վառ ապացույց է, որ երկու երկրների ղեկավարները պատրաստ են քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների ակտիվ զարգացմանը»,- Analitika.at.ua-ի հետ զրույցում հայտարարել է փորձագետ Օլեգ Սմիրնովը: «Կարծում եմ, ավելորդ է Կիեւի եւ Երեւանի միջեւ երկխոսության լճացման քննարկումը` քաղաքական ֆոնը հայտնի է եւ բազմաթիվ անգամ քննարկվել է տպագիր եւ էլեկտրոնային մամուլում: Շատ ավելի հետաքրքիր է հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացումը, որը հնարավոր է մի քանի ուղղություններով»,- ասել է Սմիրնովը: Ըստ փորձագետի, Կիեւի եւ Երեւանի հարաբերությունների բարելավման կարեւոր պայմանը երկու երկրների միջեւ լուրջ հակասությունների բացակայությունն է, ինչպես նաեւ երկու ժողովուրդների միասին ապրելու դրական փորձը: «Բացի այդ, ուկրաինացի դիվանագետները եւ իշխանությունը աստիճանաբար գիտակցում են, որ պետք է հետ կանգնել պրոադրբեջանական արտաքին քաղաքականությունից, միաժամանակ զարգացնելով Հարավային Կովկասի երկրների հետ բազմակողմանի համագործակցությունը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ուկրաինայի միջնորդությանը, պաշտոնական Կիեւի մասնակցությունը դժվար թե հնարավոր լինի ոչ միայն առանց Հայաստանի եւ Ադրբեջանի սատարման, այլեւ ԵԱՀԿ ՄԽ անդամների` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի: Միեւնույն ժամանակ, Ուկրաինան կարող է բավականին արդյունավետ աջակցել բանակցային գործընթացի առաջխաղացմանը 2013թ. ԵԱՀԿ իր նախագահության ընթացքում: Դրա համար մեզ պետք է ուղղակի երկու կողմերին առաջարկել կարգավորման այնպիսի տարբերակ, որն, առաջին հերթին կխթանի խաղաղության հաստատմանը»,- եզրափակել է փորձագետը:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ