Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները 2009թ.-ի մարտին<br /> 3,7%-ով աճել են<br />


Հայաստանում ոչ պարենային ապրանքների գները 2009թ.-ի մարտին
3,7%-ով աճել են

  • 31-03-2009 20:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի հունվար-փետրվարին Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված 2,2% ընդհանուր գնանկմանը մարտին հաջորդել է 3,7% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել է բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 9,1% եւ 5,7% գնաճը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2009թ.-ի մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոհանոցային սպասքի, գրենական պիտույքների, հագուստի եւ գործվածքի, տեքստիլեղենի, անձնապիտո ապրանքների, շինանյութերի, մշակույթի ապրանքների, կահույքի, այգեգործական ապրանքների, կոշկեղենի, կենցաղային էլեկտրաապրանքների, լվացող միջոցների, գեղաhարդարման ապրանքների, դեղամիջոցների, ոսկերչական ապրանքների 0,1-19,3% գնաճ: Վառելիքի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 1%-ով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն