ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԱՊՐԻԼԻ 24-Ը ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ<br /> ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԳԱՆՔԻ ՕՐ ՀՌՉԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾ Է<br /> ԸՆԴՈՒՆԵԼ<br />


ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԱՊՐԻԼԻ 24-Ը ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԳԱՆՔԻ ՕՐ ՀՌՉԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾ Է
ԸՆԴՈՒՆԵԼ

  • 30-11-2006 20:25:00   | Արգենտինա  |  
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Արգենտինայի խորհրդարանը հաստատել է մի օրինագիծ, որով ապրիլի 24-ը հռչակվում է ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի օր` ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Օրինագծին կողմ է քվեարկել 175 պատգամավոր, 2-ը ձեռնպահ են մնացել, հաղորդում է «Ազատություն»-ը: Օրինագիծը թույլատրում է հայազգի պետական պաշտոնյաներին ապրիլի 24-ին բացակայել աշխատանքից` Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Հայազգի սովորողներին նույնպես թույլատրվում է այդ օրը բացակայել դասերից: Օրինագծի հեղինակը` Արգենտինայի նախկին արտգործնախարար Ռաֆայել Բիելսան, որը ժամանակին այցելել է Հայաստան, փաստել է, որ Հայոց ցեղասպանությունը «մարդկության դեմ ոճիր է»: Օրինագիծը, որի քվեարկությունը երկար ժամանակ հետաձգվում էր թուրքական լոբբիի ջանքերի շնորհիվ, դեռ պետք է հաստատվի Սենատում: Մեկնաբանները չեն բացառում, որ Սենատն այս հարցը քննարկի առաջիկա օրերին: