ՄԱՅԱՄԻՈՒՄ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՄԱՐՄՆԻՑ ԴՈՒՐՍ ԶԱՐԳԱՑՈՂ<br /> ՍՐՏՈՎ ՄԻ ԵՐԵԽԱ<br />


ՄԱՅԱՄԻՈՒՄ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՄԱՐՄՆԻՑ ԴՈՒՐՍ ԶԱՐԳԱՑՈՂ
ՍՐՏՈՎ ՄԻ ԵՐԵԽԱ

  • 23-11-2006 16:36:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՄԱՅԱՄԻ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայամիի Holtz մանկական հիվանդանոցի բժիշկները բարդ վիրահատություն են կատարել մի երեխայի, որը ծնվել էր կրծքավանդակից դուրս գտնվող սրտով,- հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը»: Նասիմ Խասնին լույս աշխարհ է եկել շատ հազվագյուտ բնագծին արատով` sctopia cordis (սրտի բնածին տեղափոխություն), որը սովորաբար կրծոսկրի եւ սրտապարկի թերզարգացածության արդյունք է, կրծքի շրջանի ծալքերը չեն սերտաճում եւ սիրտը մնում է չփակված: Սովորաբար այդպիսի նորածինները անմիջապես մեռնում են արյան մեջ թթվածնի անբավարարությունից եւ զարգացող վարակից: Արատն ախտորոշվել էր ուլտրաձայնի օգնությամբ 2006 թվականի սեպտեմբերի վերջին, երբ տղայի մայրը` 33-ամյա Միչել Խասնին նկատել էր երեխայի արտառոց շարժումները: Վեց ժամ տեւած վիրահատության ընթացքում վիրաբույժները սկզբում Նասիմի սիրտը փաթաթել են Gore-Tex հատուկ նյութի, հետո իր իսկ մաշկի շերտի մեջ` փոխարինելով այդ կերպ բացակայող սրտապարկին: Դրանից հետո սիրտը զգուշորեն տեղավորել են կրծքավանդակում: Վիրահատությունից հետո տղան շարունակում էր մնալ ծանր, բայց կայուն վիճակում: Մի քանի շաբաթ անց Նասիմին կդնեն սինթետիկ նյութից հատուկ թիթեղիկ, որպեսզի փոխարինեն կրծքապատի արատը: Վեց ամսական հասակում նրան սպասում է կրծքի վերակառուցման վիրահատություն:
Նոյյան տապան  -   Միջազգային