ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԴԵՎԻՍԻ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ<br />


ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿԽԱՂԱ ԴԵՎԻՍԻ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

  • 22-11-2006 20:10:00   | Արգենտինա  |  
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը դեկտեմբերի 1-3-ը Արգենտինայի հավաքականի կազմում Մոսկվայում ռուսական թիմի դեմ կխաղա Դեւիսի գավաթի եզրափակիչում: Այս մասին հաղորդում է «Ազատություն»-ը: Ըստ վերջին դասակարգման` Արգենտինայի լավագույն թենիսիստ Դ.Նալբանդյանը 8-րդն է աշխարհում: Շաբաթ օրը Վարպետների գավաթի մրցաշարում նա կիսաեզրափակիչում պարտվեց Ջեյմս Բլեյքին: