ՄՈՍԿՎԱՅԻՑ ԲԱՔՎԻՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՊԵՏՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁԻ ՄԵՋ<br /> ՄԵՂԱԴՐՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾԸ<br />


ՄՈՍԿՎԱՅԻՑ ԲԱՔՎԻՆ Է ՀԱՆՁՆՎԵԼ ՊԵՏՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁԻ ՄԵՋ
ՄԵՂԱԴՐՎՈՂ ՀԱՆՑԱԳՈՐԾԸ

  • 25-10-2006 15:13:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայից Ադրբեջան էքստրադիցիայի է ենթարկվել հանցագործ, որը 1994 թվականից գտնվում էր հետախուզման մեջ: Ինչպես հայտնել է ԱՊՀ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գրասենյակում Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչ Վագիֆ Շարիֆովը, դա հնարավոր է դարձել Ադրբեջանի եւ Ռուսաստանի ՆԳՆ փոխգործակցության շնորհիվ: Ադրբեջանի քաղաքացի Փարվիզ Թելման օղլու Ալիեւը, ծնված 1970 թվականին, հետախուզման մեջ էր գտնվում իշխանության բռնի տապալման եւ պետական հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանքով (Ադրբեջանի ՔՕ, հոդ. 57): Նա ներկայացել է մեղայականով, զղջացել կատարած հանցագործությունները եւ պատրաստ է պատասխան տալ դրանց համար Ադրբեջանի Հանրապետության օրենքի առջեւ,- հաղորդում է «Դեյ.ազը»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play