ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՎԱՃԵՑ<br /> ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ<br />


ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՎԱՃԵՑ
ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ

  • 04-10-2006 15:50:00   | Դոմինիկյան Հանր.  |  Սպորտ
ՍԱՆՏԱ ԴՈՄԻՆԳՈ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դոմինիկյան հանրապետության Սանտա Դոմինգո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 3-ին մրցահարթակ ելան 77 կգ քաշայինները: Գյումրեցի Արա Խաչատրյանը պոկեց 165 կգ, հրեց 192 կգ (փոքր բրոնզե մեդալ) եւ երկամարտի 357 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը` պարգեւատրվելով բրոնզե մեծ մեդալով: Հոկտեմբերի 4-ին Հայաստանի մարզիկներից մրցահարթակ դուրս կգան Տիգրան Մարտիրոսյանը (85 կգ) եւ Մելինե Դալուզյանը (63 կգ):
Նոյյան տապան  -   Սպորտ