ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՎԱՐԵԼ<br /> ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-ՈՒՄ<br />


ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՎԱՐԵԼ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ-ՈՒՄ

  • 02-10-2006 15:15:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Է.Մամեդյարովի եւ նրա տեղակալ Ա.Ազիմովի հետ քննարկել են «մոտ ապագայում կողմերի միջեւ ուղիղ շփումները վերականգնելու» հնարավորությունը: Այս մասին երկուշաբթի լրագրողներին Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցությունների արդյունքների առնչությամբ հայտնել է ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նա նշել է, որ բանակցային գործընթացում լրացուցիչ տարրեր կան, որոնք կարելի է համարել նոր: «Մենք զգացինք այժմ շատ կառուցողական տրամադրություն»,- ասել է ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` արժեւորելով Է.Մամեդյարովի հետ բանակցությունները,- հաղորդում է «Դեյ.ազը»:
Նոյյան տապան  -   Միջազգային