ՍԱՆ ՊԱՈՒԼՈՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՇԱԲԱԹ<br />


ՍԱՆ ՊԱՈՒԼՈՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՇԱԲԱԹ

  • 22-09-2006 21:10:00   | Բրազիլիա  |  
ՍԱՆ ՊԱՈՒԼՈ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բրազիլիայի խոշորագույն մշակութային համալիրում` Սան Պաուլոյի արվեստների կենտրոնում, Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ժապավենով սեպտեմբերի 19-ին բացվել է հայկական ֆիլմերի շաբաթը` նվիրված Հայաստանի անկախության 15-ամյակին: Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսության, Հայաստանի մշակույթի նախարարության եւ Սան Պաուլո նահանգի մշակույթի քարտուղարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը, որին ներկա էին բրազիլական կինոյի եւ հեռուստատեսության ճանաչված գործիչներ, մտավորականներ, բրազիլահայ համայնքի ներկայացուցիչներ, բացման խոսքով հանդես են եկել կինոյի հայտնի տեսաբան Արնալդո Ֆերնանդես Ժունիորը եւ Սան Պաուլոյի պետական համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Լուսինե Եղիազարյանը: Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ֆիլմերի շաբաթվա ընթացքում բրազիլացի հանդիսատեսին կներկայացվեն Հայաստանի եւ Սփյուռքի ճանաչված ռեժիսորների տասնմեկ գեղարվեստական ֆիլմեր եւ մեկ երաժշտական կինոնկար: Կինոշաբաթը հետագայում կկազմակերպվի Ռիո դե Ժանեյրոյում, կցուցադրվի Բրազիլիայի Դաշնային Սենատի հեռուստաալիքով: