ՆՈՎՐՈՒԶ ՄԱՄԵԴՈՎ. «ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՆԻ<br /> ՀԱՅԿԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՈՂՋ ՀԱՄԱԼԻՐԸ»<br />


ՆՈՎՐՈՒԶ ՄԱՄԵԴՈՎ. «ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՆԻ
ՀԱՅԿԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՈՂՋ ՀԱՄԱԼԻՐԸ»

  • 20-09-2006 17:33:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ետխորհրդային տարածքի «սառեցված» հակամարտությունների հետ կապված իրադրության հարցի ընդգրկումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանի օրակարգում ենթադրում է, մասնավորապես, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի մի մասի օկուպացման հետ կապված հարցերի ողջ համալիրի քննարկում»: Ինչպես հաղորդում է «Դեյ.ազը», այս մասին լրագրողներին այսօր հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: «Այդպիսով, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում մի անգամ եւս կքննարկվեն այդքան երկար ժամանակ շարունակվող օկուպացիայի եւ օկուպացված հողերում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձեւերի չկատարման հետ կապված հարցերը»,- ասել է Ն.Մամեդովը:
Նոյյան տապան  -   Միջազգային