ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՏ Է ԿԱՆՉՎԵԼ ԻՐԱՔՈՒՄ<br /> ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐԱԿԱԶՄԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ<br />


ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՏ Է ԿԱՆՉՎԵԼ ԻՐԱՔՈՒՄ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐԱԿԱԶՄԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

  • 19-09-2006 17:35:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ սահմանված ժամկետը լրանալը ետ է կանչվել Իրաքում ադրբեջանական զորակազմի հրամանատարը, նրա փոխարեն նշանակվել է այլ մարդ: Ինչպես ԱՊԱ-ին հայտնել են զինվորական աղբյուրները, նրա ետ կանչելը կապված է խաղաղապահ վաշտում բացահայտված ֆինանսական խախտումների հետ: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար գնդապետ Ռամիզ Մելիքովը, Իրաքում գտնվող խաղաղապահ վաշտում բացահայտված ֆինանսական խախտումների առնչությամբ կատարվում է ծառայողական հետաքննություն: Չբացահայտելով մանրամասները, Ռ.Մելիքովը նշել է, որ այդ հարցով զուգահեռ հետաքննություն է իրականացնում եւ Հանրապետական զինվորական դատախազությունը: Նշենք, որ խաղաղապահ վաշտում ծառայող զինվորները ստանում են ավելի քան 700 ԱՄն դոլար:
Նոյյան տապան  -   Միջազգային