ԵՎՐՈՊԱՆ ՉԻ ՃԱՆԱՉԵԼ ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ<br />


ԵՎՐՈՊԱՆ ՉԻ ՃԱՆԱՉԵԼ ՄԵՐՁԴՆԵՍՏՐԻ ՀԱՆՐԱՔՎԵՆ

  • 18-09-2006 20:12:00   | Բուլղարիա  |  Միջազգային
ԲՐՅՈՒՍԵԼ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրոպական միությունը չի ճանաչում հանրաքվեի արդյունքները, որ սեպտեմբերի 17-ին անցկացվել է Մերձդնեստրում: Ավելի վաղ ԵՄ եւ ԵԱՀԿ ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ հանրաքվեի անցկացումը Մերձդնեստրում աննպատակահարմար են համարում: ԵԱՀԿ նախագահ Կարել դե Գուխտը հայտարարել է, որ մերձդնեստրյան հանրաքվեն «էլ ավելի կբարդացնի տարածաշրջանի իրադրությունը»,- հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պիետրո Պետրուչչիի հայտարարությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային