ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՈՉ ՄԻ<br /> ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՉԵՆ ՀԱՍԵԼ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ՈՉ ՄԻ
ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՉԵՆ ՀԱՍԵԼ

  • 18-09-2006 20:00:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լոնդոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հանդիպմանը որեւէ առաջխաղացում ձեռք չի բերվել: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հաֆիզ Փաշաեւը: Նա նկատել է, որ «դրական կարելի է համարել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 61-րդ նստաշրջանի օրակարգում ձգձգված հակամարտությունների հարցի ընդգրկումը»: Դա կարող է կարեւոր լինել այդ հարցի նկատմամբ համաշխարհային հանրության ուշադրությունը գրավելու տեսանկյունից, ընդգծել է Հ.Փաշաեւը: «Սակայն չեմ կարծում, որ դա կազդի խնդրի լուծման վրա»,- ավելացրել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը, հաղորդում է «Թրենդը»:
Նոյյան տապան  -   Միջազգային