ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ
ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ

  • 31-08-2006 19:00:00   | Գվատեմալա  |  Սպորտ
ԳՎԱՏԵՄԱԼԱ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գվատեմալայում օգոստոսի 31-ին ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը ներկայացուցիչներ Հրաչյա Հովհաննիսյանը (66 կգ, Գյումրի) եւ Արթուր Թովմասյանը (84 կգ, Էջմիածին) նախնական փուլում հաղթանակ տանելով, այնուհետեւ 2-րդ հանդիպումները տանուլ տվեցին, դուրս եկան պայքարից եւ անմասն մնացին խաղարկված մեդալներից: Սեպտեմբերի 1-ից մրցագորգերը կտրամադրվեն աշխարհի երիտասարդական առաջնության մասնակից ազատ ոճի ըմբիշներին: Նրանցից 4-ը կպաշտպանեն Հայաստանի մարզական դրոշի պատիվը:
Նոյյան տապան  -   Սպորտ