ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔՅԱՆԸ ԵՎ ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ<br /> ՈՒՇԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԶՐԿՎԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ<br /> ԻՐԱՎՈՒՆՔԻՑ<br />


ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԽՈՍՐՈՎ ՄԵԼԻՔՅԱՆԸ ԵՎ ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ
ՈՒՇԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԶՐԿՎԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

  • 30-08-2006 18:14:00   | Գվատեմալա  |  Սպորտ
ԳՎԱՏԵՄԱԼԱ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 31-ին հայտնի կդառնան Գվատեմալայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցանակակիրների անունները: Իսկ օգոստոսի 29-ին` առաջնության մեկնարկի օրը, հայտնի դարձավ, որ Հայաստանի առաջատար ըմբիշներից Խոսրով Մելիքյանը (60 կգ, Գյումրի) եւ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ, Երեւան) ուշացումով մրցավայր հասնելու պատճառով մրցագորգ չեն ելնի: Հայաստանի պատվիրակներից մրցասպարեզ ելան միայն Հրաչյա Հովհաննիսյանը (60 կգ) եւ անցյալ տարվա աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Թովմասյանը (84 կգ):
Նոյյան տապան  -   Սպորտ