116 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԾԵՐ ԿԻՆԸ<br />


116 ՏԱՐԵԿԱՆ ՀԱՍԱԿՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԾԵՐ ԿԻՆԸ

  • 28-08-2006 19:45:00   | Էկվադոր  |  Միջազգային
ԿԻՏՈ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Էկվադորում 116 տարեկան հասակում վախճանվել է Մարիա Էսթեր դե Կապովիլյան: Նա պաշտոնապես գրանցված է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենածեր մարդը: Ինչպես տեղեկացնում է «Ազատություն»-ը, Կապովիլյան ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 14-ին, ամուսնացել է 1917 թվականին: Գինեսի գրքի ներկայացուցիչները գտնում են, որ այժմ աշխարհի ամենածեր մարդու տիտղոսը պատկանում է Էլիզաբեթ Բոլդենին, որն ապրում է ԱՄՆ-ի Մեմֆիս քաղաքում: Նա նույնպես 116 տարեկան է, բայց Կապովիլյայից 11 ամիս ուշ է ծնվել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play