ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՐՎԵԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ<br /> ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԸ<br />


ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԴՐՎԵԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ
ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՁԵՎԸ

  • 22-08-2006 18:35:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) 2006թ.-ից գործածության մեջ է դրել տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների վիճակագրական հաշվետվական ձեւը: Այս մասին օգոտոսի 22-ի ասուլիսում հայտնեց ՀՀ ԱՎԾ-ի պետ Ստեփան Մնացականյանը: Պատասխանելով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հարցին, ԱՎԾ-ի պետը նաեւ նշեց, որ ՏՏ ոլորտի վիճակագրական տեղեկատվության հավաքագրման եւ հրապարակման համակարգի ձեւավորման աշխատանքներն ավարտված չեն, քանի որ դեռեւս կա դրանք ավելի բարձր մակարդակով իրականացնելու խնդիր: Ըստ Ս.Մնացականյանի, ՀՀ ԱՎԾ-ն, ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ու Համաշխարհային բանկի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, այդ նպատակով փորձագետներ է հրավիրելու արտասահմանյան զարգացած երկրներից: Ս.Մնացականյանի խոսքերով, ՏՏ ոլորտում ստեղծված արդյունքի հաշվառումը ՀՆԱ-ի հաշվառումից դուրս չի մնում: ՀՀ ԱՎԾ-ի գնահատված տվյալներով, մասնավորապես, 2006թ.-ի հունվար-հունիսին Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռնարկությունները մատուցել են 6 մլրդ 132,2 մլն դրամի (ավելի քան 13,8 մլն ԱՄՆ դոլարի) ծառայություներ, կամ 2005թ.-ի համապատասխան ցուցանիշից 32%-ով ավելի, այն դեպքւմ, երբ 2006թ.-ի նշված ժամանակահատվածի ՀՆԱ-ն կազմել է 809 մլրդ 549,3 մլն դրամ, կամ 2005թ.-ի նույն ժամանակահատվածի ՀՆԱ-ից 11,9%-ով ավելի:
Նոյյան տապան  -   Տնտեսություն