ՄՇԱԿՎԵԼ Է «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ<br /> ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ<br />


ՄՇԱԿՎԵԼ Է «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

  • 22-08-2006 17:20:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ) ՀՀ Գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակել է «Գյուղատնտեսության համատարած հաշվառման մասին» օրենքի նախագիծ: Այս մասին օգոստոսի 22-ի ասուլիսում հայտնեց ՀՀ ԱՎԾ-ի պետ Ստեփան Մնացականյանը: Պատասխանելով «ՆՈՅՅԱՆ ՏԱԱՊԱՆ»-ի թղթակցի հարցին, նա նաեւ նշեց, որ օրենքի նախագիծը մշակվել է Պարենի միջազգային կազմակերպության օժանդակությամբ` Եվրոմիության մի քանի երկրների նույնաբովանդակ օրենքներին համապատասխանեցված: Ըստ Ս.Մնացականյանի, «Գյուղատնտեսության համատարած հաշվառման» մասին օրենքի նախագիծը գտնվում է միջգերատեսչական քննարկման փուլում եւ ՀՀ կառավարություն կներկայացվի մինչեւ 2006թ.-ի վերջը: Ս.Մնացականյանի տվյալներով, ներկայումս Հայաստանում կան 339 հազ. գյուղացիական տնտեսություններ: Նշվեց, որ գյուղատնտեսության կարողությունների հաշվառում «առաջին եւ վերջին անգամ» անցկացվել է 1920թ.-ին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն