ԿԸՆԴԼԱՅՆՎԻ ՀԱՅ-ԵԳԻՊՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ<br /> ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ <br />


ԿԸՆԴԼԱՅՆՎԻ ՀԱՅ-ԵԳԻՊՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

  • 01-08-2006 18:40:00   | Եգիպտոս  |  Տնտեսություն
ԿԱՀԻՐԵ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը խթանելու նպատակով հուլիսի 25-30-ին աշխատանքային այցով Եգիպտոսում էր գտնվում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԵԱՀ գյուղատնտեսության նախարարի, գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոնի տնօրենի եւ մասնագիտացված այլ ինստիտուտների ղեկավարների հետ: ԵԱՀ գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու երկրներում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքն ու առաջնային ծրագրերը, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրության, հայկական կողմը վերահաստատել է Եգիպտոսի իր գործընկերոջն ուղղված ՀՀ գյուղնախարարի հրավերը` սեպտեմբերին Երեւանում կայանալիք «AgroForum»-ին մասնակցելու կապակցությամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play