ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑ<br />


ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՑԱՆՑ

  • 21-06-2006 19:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերյանի համայնքների միությունը «Եվրասիա» հիմնադրամի դրամաշնորհով իրականացնում է «Արդյունավետ ինքնակառավարում» ծրագիրը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ծրագրի ղեկավարի օգնական Գնել Զալինյանը, ծրագրով տարածաշրջանի 10 համայնքապետարանների համար, որոնք համակարգիչ չունեին, մեկական համակարգիչ է ձեռք բերվել: Ընդ որում, 10 համակարգչից 2-ը Հայաստանի համայնքների միության ներդրումն է: Այդ համայնքապետարանների աշխատակազմերի հաշվապահները եւ գործավարները մասնակցել են «Համայնքային գործավարություն», «Բնակչության ռեգիստր», «Բյուջետային ավտոմատացված համակարգ» թեմաներով դասընթացներին: 8-ամսյա ծրագրի ավարտին նախատեսվում է ստեղծել միջհամայնքային համակարգչային ցանց:
Նոյյան տապան  -   Հասարակություն