ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆ. «ԻՐԱՆՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՉ ՈՔ ՉԻ<br /> ԶՈՀՎԵԼ»<br />


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆ. «ԻՐԱՆՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՉ ՈՔ ՉԻ
ԶՈՀՎԵԼ»

  • 01-06-2006 17:37:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Նրանք, ովքեր ցանկանում են, որպեսզի խնդիրներ առաջանան Իրանի ներսում, հանդես են գալիս ոչ թե ժողովրդի շահերի օգտին, այլ իրենց անձնական նպատակներն են հետապնդում: Ով կարող է պնդել, որ ԱՄՆ-ը բարեկեցություն է ցանկանում իրանական ժողովրդին: Դա այդպես չէ: ԱՄՆ-ը թույլ տվեց շատ սխալներ` հետապնդելով իր սեփական նպատակները, դա ես կարող եմ ապացուցել պատմական փաստերով: Սակայն նա չի կարող հասնել իր նպատակին եւ խնդիրներ ստեղծել Իրանի համար»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աֆշար Սուլեյմանին: Ըստ նրա, Իրանում աճող լարվածության մասին լուրերը տարածում են դրանով շահագրգռված քաղաքական ուժերը: Հզոր քարոզչության ետեւում կանգնած են ԱՄՆ-ը, որ չի սիրում իրանական ժողովրդին, եւ սիոնիստական այլ վարչակարգեր. «Նրանք հաճախ են խոսում Իրանում ինչ-որ գործողությունների կազմակերպմամբ իրենց շահագրգռվածության մասին: Կառավարությունը պաշտպան կանգնեց ժողովրդին ծաղրանկարի հետ կապված խնդրում եւ լուծում է այն: Որոշ երկրներ այլ շահեր էին հետապնդում այդ հարցում, սակայն չհասան իրենց նպատակին: Այն մարդիկ, ովքեր այդ ակցիաների շարունակման հույսեր են փայփայում, մոլորվում են: Դա չի լինի»: Ա.Սուլեյմանին կրկնել է, որ վերջին իրադարձությունների ընթացքում Իրանում սպանվածներ չեն եղել. «Ոչ ոք անգամ որեւէ մեկի վրա չի կրակել, ոչ ոք չի սպանվել»,- հաղորդում է ԱՊԱ-ն:
Նոյյան տապան  -   Միջազգային