ՉՈՐՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԿԱՆԽԵԼ ԵՐԿՐԻ<br /> ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐՈՒՄ «ԴԱ ՎԻՆՉԻԻ ԾԱԾԿԱԳԻՐԸ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՉՈՐՍ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ԿԱՆԽԵԼ ԵՐԿՐԻ
ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐՈՒՄ «ԴԱ ՎԻՆՉԻԻ ԾԱԾԿԱԳԻՐԸ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

  • 25-05-2006 19:20:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայաստանի չորս հասարակական կազմակերպություններ նամակ են հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, որում խնդրում են աջակցել Երեւանի «Նաիրի» կինոթատրոնում ընթացող «Դա Վինչիի ծածկագիրը» «սրբապիղծ» ֆիլմի ցուցադրության եւ նրա բոլոր տեսակի վերարտադրությունների վաճառքի անհապաղ ու ժամ առաջ արգելմանը: «Չարի գործակալները ոտնձգել են մեր ժողովրդի Սրբություն Սրբոցը, մեր Աստվածասեր հայրերի հավատը: Ով կարող էր երեւակայել ավելի մեծ հայհոյություն, քան մարդկային մեղքեր վերագրելն Աստծո Միածին Որդուն` մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որն աշխարհ ուղարկվեց իր սրբությամբ մեր մեղքերի քավության համար»,- մասնավորապես ասված է նամակում: Նամակը ստորագրած Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի, Ինտեգրացիայի եւ ժողովրդավարության հայկական կենտրոնի, «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահներ Գեւորգ Մանուկյանը, Կարեն Ասատրյանը, Հռիփսիմե Կիրակոսյանը եւ «Հուսաբեր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Բաբկեն քահանա Հայրապետյանն ընդգծում են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պարզորոշ հայտարարել է շարժանկարի ցուցադրության անթույլատրելիության մասին, սակայն «անհրաժեշտ է նաեւ Ձեր կարգադրությունն այդ աստվածամերժ ու անամոթ ցուցադրությունը կանխելու համար»:
Նոյյան տապան  -   Հասարակություն