Երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը կանցկացվի Երեւանում


Երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը կանցկացվի Երեւանում

  • 10-06-2011 17:26:27   | Հայաստան  |  Տնտեսություն
Երկաթուղային տրանսպորտի խորհրդի հոբելյանական 55-րդ նիստը կանցկացվի Երեւանում հոկտեմբեր-նոյեմբերին: Այսպիսի որոշում է կայացվել Խորհրդի 54-րդ նիստում, որը կայացել է մայիսի 18-19-ին Հելսինկիում (Ֆինլանդիա): Երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992թ.-ի փետրվարի 14-ին միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման համար: Խորհրդի անդամներն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ուկրաինան: Ասոցացված անդամներն են Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան եւ Ֆինլանդիան, իսկ պայմանագրային հիմունքների վրա Խորհրդի աշխատանքներին մասնակցում են նաեւ Լիտվան եւ Էստոնիան: Դիտորդի կարգավիճակ Խորհրդում ունի Երկաթուղու աշխատողների եւ տրանսպորտային շինարարների արհմիության միջազգային կոնֆեդերացիան: «Հայաստանի Հանրապետությունը հատուկ ուշադրություն է դարձնում երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը եւ դաշնակից պետությունների հետ երկաթուղային կապի հաստատմանը: Այս գործում հիմնական բեռը իր վրա վերցրեց ՀԿԵ-ն, որը հանդիսանում է համազգային տրանսպորտային ընկերություն»,- նշել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւկետ Շայդուլլինը: Նա համոզված է, որ Խորհրդի նիստը Երեւանում կլինի արդիական հարցերի քննարկման, երկաթգծի զարգացմանն ուղղված նոր լուծումների սահմանման, արդյունավետ համագործակցության հաստատման գերազանց հարթակ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն