ՀՀ ՕՐՀՆԵՐԳԻ ՏԵՔՍՏԻ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ<br /> ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ<br />


ՀՀ ՕՐՀՆԵՐԳԻ ՏԵՔՍՏԻ ԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  • 18-05-2006 20:40:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստի եւ երաժշտության ընտրության նպատակով ստեղծվել եւ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Գեւորգ Գեւորգյանի հրամանով հաստատվել է այդ աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի կազմը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայությունից, հանձնաժողովը կնախագահի նախարար Գեւորգ Գեւորգյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել փոխնախարար Կարինե Խոդիկյանը: Հանձնաժողովի մյուս անդամներն են` ՀՀ նախագահի օգնական Վ. Սարգսյանը, ՀՀ վարչապետի օգնական Կ. Ավագյանը, ԱԺ պատգամավորներ Ա. Մալխասյանը (ՀՀԿ), Գ. Արսենյանը (ՄԱԿ), Ռ. Հովսեփյանը (ՀՅԴ), Մ. Մինասյանը (ԺՊ), ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության գործակալության ղեկավարի տեղակալ Վ. Չարախչյանը, կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը, ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Ա. Աղասյանը, նույն ինստիտուտի փոխտնօրեն Ա. Ասատրյանը, բանաստեղծներ Ս. Կապուտիկյանը եւ Դ. Հովհաննեսը, Հայաստանի Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության անդամներ, երաժշտագետներ Մ. Իսրայելյանը եւ Մ.Նավոյանը, Երեւանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, խմբավար Դ. Ղազարյանը, բանաստեղծ Ռ. Դավոյանը, կոմպոզիտոր Է. Միրզոյանը, Հայաստանի Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ա. Ղարաբեկյանը, Հայաստանի Պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հ. Չեքիջյանը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Ն. Մելքումյանը: Հանձնաժողովը մայիսի 17-ին անցկացրել է առաջին աշխատանքային նիստը, որի ընթացքում հստակեցվել է հանձնաժողովի աշխատանքների ժամանակացույցը, քննարկվել են օրհներգի տեքստի եւ երաժշտության ընտրության, մրցույթի պայմանների, չափորոշիչների մշակման հետ կապված խնդիրները: Հանձնաժողովի առաջիկա նիստում կհաստատվեն եւ կհրապարակվեն մրցույթի պայմանները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play