Այսօր անցկացվելու է «աPRես» PR մրցանակաբաշխությունը
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Այսօր անցկացվելու է «աPRես» PR մրցանակաբաշխությունը

28-07-2011 07:46 Հայաստան Հասարակություն
Այսօր անցկացվելու է «աPRես» PR մրցանակաբաշխությունը
Հուլիսի 28-ն Հայաստանում եւ ամբողջ աշխարհում նշվում է PR-ի եւ PR մասնագետների օրը: Այդ առթիվ «PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ը Կոնգրես հյուրանոցում այսօր կազմակերպել է «աPRես» PR մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մոտ 15 տարբեր անվանակարգերում շնորհակալագրեր եւ մրցանակներ են հանձնվելու դրական հասարակական կարծիքի ձեւավորման գործում ավանդ ունեցող տարբեր անհատների եւ կազմակերպությունների: Միջոցառմանը հրավիրված են մի շարք առաջատար ընկերություններ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, գործարարներ, լրագրողներ եւ PR-ով հետաքրքրված այլ անձիք: Իսկ մրցանակակիրներին որոշել է հանձնաժողովը, որը բաղկացած է 10 գործող PR մասնագետներից:
Նոյյան տապան   |   Հասարակություն

Կարդացել են 1702 անգամ