ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ<br /> ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՇՈՒՐՋ 22 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ<br />


ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է ՇՈՒՐՋ 22 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

  • 04-05-2006 20:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Կառավարության մայիսի 4-ի նիստին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը 10 մլն դրամ (շուրջ 22 հազար ԱՄՆ դոլար) է հատկացվել 2006 թ. մայիսի 30-ից հունիսի 6-ը Արամ Խաչատրյանի անվան թավջութակահարների մրցույթն անցկացնելու համար: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մեկ այլ որոշմամբ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ: Այդ կապակցությամբ նույն որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 17-ի «Պետական ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծելու մասին» թիվ 417 որոշման մեջ:
Նոյյան տապան  -   Մշակույթ