ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՆԱՏԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՅՈՑ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ
20-04-2006 17:25:00 | Արգենտինա |
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 20 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Արգենտինայի Սենատը ապրիլի 19-ին հրապարակել է Հայոց
ցեղասպանության վերաբերյալ իր որոշումը:
Սենատորներ Սաադիի, Բետկով Նայդենովի, Ջյուսթինիանիի եւ
Գուրլետտիի ստորագրած որոշման մեջ, որ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին են
տրամադրել ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից,
Արգենտինայի Ազգային Սենատը, նշելով, որ առաջիկա ապրիլի 24-ին
հիշատակվում է հայ ազգի դեմ գործադրված ցեղասպանության 91-ամյակը,
արտահայտում է «իր ամենախոր դատապարտումը եւ ցավը, <...> եւ
միեւնույն ժամանակ հարգանքի տուրք է մատուցում եւ աջակցում է
նահատակներին եւ նրանց ընտանիքներին, որ ապրել են եւ ապրում են
այդքան ցավալի արարքի հետեւանքները»:
Արգենտինայի Սենատը նաեւ դատապարտում է «շարունակական
ժխտողականությունը, որ արգելք է հանդիսանում հիշողության անհրաժեշտ
գործադրմանը, ծնունդ տալով ոճիրների կրկնությանը սնունդ տվող
անպատժելիության եւ մղելով մարդու իրավունքների միջազգային օրենքի
կառույցի վերարժեւորման <...> ի խնդիր մարդկության դեմ ոճիրների
կանխարգելման»: