«ԵՐԳԻԾ» ԱՄՍԱԳԻՐՆ ԻՐ ՏԵՍԱԿԻ ՄԵՋ ԱՌԱՋԻՆՆ Է ՈՉ ՄԻԱՅՆ<br /> ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԱՅԼԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ<br />


«ԵՐԳԻԾ» ԱՄՍԱԳԻՐՆ ԻՐ ՏԵՍԱԿԻ ՄԵՋ ԱՌԱՋԻՆՆ Է ՈՉ ՄԻԱՅՆ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԱՅԼԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

  • 07-02-2006 17:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Երգիծ» ամսագրի շնորհանդեսը կայացավ փետրվարի 7-ին Հայաստանի Ժուռնալիստների միությունում: Հայաստանի Երգիծանկարիչների ասոցիացիայի (ՀԵԱ) նախաձեռնությամբ հրատարակված ամսագրում զետեղված են հայ եւ օտարազգի երգիծանկարիչների աշխատանքներ, որոնց մեծ մասը ժամանակին հրատարակվել են տարբեր պարբերականներում: ՀԵԱ նախագահ Սուքիաս Թորոսյանի (Տոտո) խոսքերով, ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում նմանատիպ ամսագիր առաջին անգամ է հրատարակվում: Ըստ նրա, ՀԵԱ-ն մինչեւ գարուն ռուսերեն լեզվով կհրատարակի նաեւ «Արմյանկա» երգիծական հանդեսի առաջին համարը: «Ամբողջ աշխարհում երգիծանկարչությանը մեծ ուշադրություն են դարձնում, սակայն Հայաստանում այդ ժանրը ոչ միայն մոռացության է մատնվել, այլեւ որպես արվեստի առանձին ճյուղ չի դիտվում»,- նշեց նա: Սուքիաս Թորոսյանը հայտնեց նաեւ, որ երգիծանկարչությունը զարգացնելու նպատակով Հայաստանում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ եւ փառատոններ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play