ԱՇՈՒՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ<br /> ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 120 ԵՐԳԻՉ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐ 7 ԵՐԿՐՆԵՐԻՑ<br />


ԱՇՈՒՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 120 ԵՐԳԻՉ-ԿԱՏԱՐՈՂՆԵՐ 7 ԵՐԿՐՆԵՐԻՑ

  • 21-10-2005 19:00:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Սայաթ-Նովա» մշակութային միությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ Հայաստանում առաջին անգամ կանցկացնի աշուղական արվեստի կովկասյան միջազգային փառատոն, որ նվիրված է Սայաթ-Նովայի մահվան 210 եւ միության հիմնադրման 10-ամյակին: Հոկտեմբերի 24-26-ը կայանալիք փառատոնին կմասնակցեն 120 երգիչ-կատարողներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Իրանից եւ Թուրքիայից: Ինչպես հոկտեմբերի 21-ի ասուլիսին հայտնեց «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ Թովմաս Պողոսյանը, փառատոնին Թուրքիայից մասնակցելու են մեկ հայ դուդուկահար եւ թուրք երգչուհի Սերբիլ Քըլըճը: Վերջինս ծագումով հայ է եւ ձգտելով վերադառնալ իր արմատներին` դարձել է քրիստոնյա: Թ. Պողոսյանը նշեց, որ Հայաստանում ազգային եւ աշուղական երգարվեստի նկատմամբ ակնհայտ տեղաշարժ է նկատվում: Նրա խոսքերով, անհրաժեշտ է բոլոր լրատվամիջոցներով պրոպագանդել հայկական ազգային երգարվեստը: «Մեր նպատակն է նպաստել աշուղական արվեստի զարգացմանը եւ երիտասարդ սերնդին ներկայացնել մեր ակունքային մշակույթը»,- ընդգծեց նա: Թ. Պողոսյանի խոսքերով, «Սայաթ-Նովա» միությունը եւս բավականին աշխատանք է տարել աշուղական արվեստը պահպանելու, քարոզելու, գալիք սերունդներին փոխանցելու ուղղությամբ: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնի շրջանակում կանցկացվեն մի շարք համերգներ Հայաստանի տարբեր մարզերում, կբացվեն ցուցահանդեսներ, աշուղական արվեստին նվիրված գիտաժողովներ: Առաջին անգամ կանցկացվի նաեւ սայաթնովյան վարդատոն, որը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Երեւանում` Սայաթ-Նովայի հուշարձանի մոտ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play