«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԱԴՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԻ<br /> ԱՄԲՈՂՋ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՈՒՂՂՎԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ<br /> ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆԸ<br />


«ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԱԴՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԻ
ԱՄԲՈՂՋ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՈՒՂՂՎԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆԸ

  • 04-10-2005 18:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դիվանագետների կանանց ասոցիացիայի նախաձեռնությամբ հոկտեմբերի 4-ին ՀՀ արտգործնախարարությունում բացվեց 49 ստեղծագործող հայ կանանց գեղագիտական աշխատանքների ցուցահանդեսը` «Ստեղծագործական համադրում» խորագրով: Ինչպես նշեց ասոցիացիայի նախագահ Նանի Օսկանյանը, այս բացառիկ ցուցահանդեսի նպատակն է աշխատանքների վաճառքից գոյացած գումարներն ուղղել Հայաստանում առավել խոցելի խավերի` կանանց եւ երեխաների սոցիալական աջակցությանը: Բացի այդ, ըստ ասոցիացիայի նախագահի, միջոցառումը հնարավորություն է ընձեռում հայ ստեղծագործող կանանց ցուցադրել իրենց աշխատանքները եւ դառնալ ճանաչելի հանրության շրջանում: Ն. Օսկանյանի խոսքերով, այս նախագծի բացառիկությունն այն է, որ «ստեղծագործական համադրման» մեջ համախմբում եւ միավորում է հանրության տարբեր շերտերին` արվեստագետներին, դիվանագետներին, գործարարներին եւ բարերարներին: «Որոշ ժամանակ առաջ հասկացա, որ հայկական մշակույթը միահյուսված է հայ էթնոսի հետ»,- նշեց Հայաստանում Հնդկաստանի դեսպանի տիկինը` Ռեկհա Վոհրան: Նրա համոզմամբ, հայ կանայք իրենց ստեղծագործական ներուժով չեն զիջում տղամարդկանց, ավելին, նրանց աշխատանքներն ավելի զգայուն են ու սրտամոտ` «ինչպես կնոջ քնքշությունը»:
Նոյյան տապան  -   Մշակույթ