2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ<br /> ՕՐԵՐ<br />


2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ
ՕՐԵՐ

  • 30-09-2005 19:07:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բելառուսի մշակույթի նախարար Լեոնիդ Գուլյակոյի գլխավորած պատվիրակությանը, որ Հայաստանում է Բելառուսի մշակույթի օրերի անցկացման շրջանակում, սեպտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հանդիպմանը փոխադարձաբար կարեւորվել է երկու երկրների միջեւ մշակութային կապերի խորացումը, մշակութային խմբերի փոխանակումը, հյուրախաղերի կազմակերպումը: Լեոնիդ Գուլյակոն նշել է, որ հայ արտիստները մեծ հաջողությամբ մասնակցել են Վիտեբսկի «Սլավյանսկի բազար» եւ Բրեստի փառատոներին եւ ներկայացրել են բարձրակարգ արվեստ: Նշվել է, որ 2006 թ. Բելառուսում Հայաստանի մշակույթի օրեր են կազմակերպվելու: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արթուր Բաղդասարյանը հաջողություններ է մաղթել Բելառուսի մշակույթի օրերին եւ պատրաստակամություն հայտնել նպաստել երկու երկրների միջեւ մշակութային կապերի զարգացմանը: Հանդիպմանը ներկա էին երկու երկրների դեսպանները` Մարինա Դոլգոպոլովան եւ Սուրեն Հարությունյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play