Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանն կազմակերպում է 8-10 տարեկան երեխաների ընդունելություն


Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանն կազմակերպում է 8-10 տարեկան երեխաների ընդունելություն

  • 05-08-2011 20:00:43   | Հնդկաստան  |  Հայտարարություններ
Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանն կազմակերպում է 8-10 տարեկան երեխաների ընդունելություն: Ընդունելությունը կատարվում է հարցազրույցով: Ուսման, կեցության եւ ուղեւորության բոլոր ծախսերը հոգում է Ճեմարանը: Ընդունելության համար պահանջվում են հետեւյալ փաստաթղթերը. Անձնագիր կամ ծննդյան վկայական Համաձայնագիր` ծնողների կամ խնամակալի կողմից Դպրոցի վիճակացույց (առաջադիմության թերթիկ) Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ Լուսանկար 4x (3 x 4) Դիմում Դիմումներն ընդունվում են մինչեւ 2011 թ. սեպտեմբերի 25-ը: Փաստաթղթերը կարող եք ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն, երկուշաբթիից ուրբաթ ժամը` 10:00 մինչեւ 16:00: Տեղեկությունների համար զանգահարել 010 517 199: Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել www.armeniancollege.in համացանցը:
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play