ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 15-09-2005 16:34:00   | Հայաստան  |  Սպորտ
ՀԵՐՑԵԳ ՆՈՎԻ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սերբիա-Չեռնոգորիայի Հերցեգ Նովի քաղաքում սեպտեմբերի 14-ին մեկնարկեց շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այն ընթանում է 5 տարիքային խմբով` մինչեւ 10, 12, 14, 14, 16 եւ 18 տարեկանների միջեւ: Այսպիսով, միաժամանակ ացկացվում են տղաների եւ աղջիկների 10 մրցաշարեր, որոնցում հանդես են գալիս շուրջ 1000 շախմատիստներ: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 23 պատանի մարզիկներ: Նրանցից 15-ը տղաներն են, 8-ը` աղջիկներ: Ընդ որում, 10, 12 եւ 18 տարեկան տղաների մրցումներում հանդես են գալիս Հայաստանի 4-ական ներկայացուցիչներ: Բոլոր 10 մրցաշարերում պայքարը կընթանա շվեյցարական մրցակարգով` 9 տուրով: Չեմպիոնները հայտնի կդառնան սեպտեմբերի 23-ին: Հիմնական մրցումներին կհաջորդի արագ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որը կավարտվի սեպտեմբերի 27-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play