ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՍ ԲԻԼԻԱՐԴԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԲԱԹՈՒՄՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՍ ԲԻԼԻԱՐԴԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԲԱԹՈՒՄՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

  • 12-09-2005 18:26:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 9-12-ը բիլիարդի ֆեդերացիայի կենտրոնում անցկացվեց «փոքր ռուսական բուրգ» խաղաձեւի Հայաստանի առաջնությունը: Չեմպիոնի կոչումը վիճարկեցին 32 բիլիարդիստներ, որոնք պայքարեցին կիսաօլիմպիական մրցակարգով. 2 պարտություն կրած մասնակիցը թողնում էր մրցասպարեզը: Եզրափակիչում հանդիպեցին սպորտի վարպետներ, Հայաստանի բազմակի չեմպիոններ Միսակ Հախոյանը եւ Սամվել Հունանյանը: 3-2 հաշվով հաղթելով մրցակցին` 1-ին տեղը գրավեց եւ երկրի չեմպիոնի կոչումը նվաճեց Հախոյանը: Հունանյանը բավարարվեց 2-րդ տեղով, իսկ 3-րդ մրցանակակիր դարձավ Խաչատուր Ավետիսյանը: Այժմ Հայաստանի 4 ուժեղագույն բիլիարդիստներ պատրաստվում են մասնակցել սեպտեմբերի 20-25-ը Աջարիայի մայրաքաղաք Բաթումում կայանալիք «Կովկասի գավաթ» խաղարկությանը «բուրգ» խաղաձեւից:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play