ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՀԱՋՈՂ Է ԽԱՂՈՒՄ ԿԱՐԵՆ<br /> ԱՍՐՅԱՆԸ<br />


ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՎԵԼ ՀԱՋՈՂ Է ԽԱՂՈՒՄ ԿԱՐԵՆ
ԱՍՐՅԱՆԸ

  • 27-06-2005 19:16:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանի 9 ներկայացուցիչներից առավել հաջող է հանդես գալիս Կարեն Ասրյանը: Անցկացված 8 տուրերում Ասրյանը վաստակել է 6 միավոր եւ 6 մասնակիցների հետ բաժանում է 3-9-րդ տեղերը: Իսկ առջեւում են Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա) 7 եւ Դիտեր-Լիվիու Նիսիպիանուն (Ռումինիա) 6,5 միավորով: Հայաստանցի շախմատիստներից Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը նույնպես բարձր տեղեր են զբաղեցնում: Արոնյանը 5,5 միավորով բաժանում է 10-26-րդ, իսկ Սարգսյանը 5 միավորով` 27-60-րդ տեղերը: Ընդ որում, եւ Լեւոնը, եւ Գաբրիելը հանդես են գալիս առանց պարտության: Հայաստանցի մյուս շախմատիստները տեղեր են զբաղեցնում աղյուսակի միջին մասերում: Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է 5 տուր: Չեմպիոնն ու մյուս մրցանակակիրները հայտնի կդառնան հուլիսի 3-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play