«ՓՅՈՒՆԻԿԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


«ՓՅՈՒՆԻԿԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 30-05-2005 20:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 29-ին եւ 30-ին անցկացվեցին ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի հերթական տուրի հանդիպումները: Գյումրիի «Շիրակը» 2:0 հաշվով հաղթեց Երեւանի «Լեռնագործ-Արարատ»-ին, Երեւանի «Էսթեղլալ-Կոտայքը» 4:1 հաշվով` Երեւանի «Լեռնային Արցախ»-ին, իսկ Երեւանի «Կիլիկիա» եւ «Դինամո-Զենիթ» թիմերի հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով: Նախատեսված «Միկա» (Աշտարակ) - «Բանանց» (Երեւան) հանդիպումը հետաձգվեց եւ կկայանա ավելի ուշ: Առաջնությունը գլխավորում է երկրի չեմպիոն «Փյունիկը» (Երեւան), որն այս տուրում ազատ էր: Նա 6 խաղից հետո 16 միավոր է հավաքեել: 13-ական միավորով 2-րդ եւ 3-րդ տեղերում են «Բանանցը» եւ «Միկան»:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play