ՀՖՖ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՈՒԵՖԱ-Ի 19-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ<br /> ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ<br />


ՀՖՖ-Ի ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՈՒԵՖԱ-Ի 19-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

  • 19-04-2005 19:54:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 20-ին ՈՒԵՖԱ-ի 19-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով Էստոնիայի մայրաքաղաք Տալին կմեկնեն ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Այս մասին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մամուլի քարտուղարությունից: Կոնգրեսի օրակարգում ընդգրկված են ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նախագահի հաշվետվությունը, 2003-2004թթ.-ի ֆինանսական հաշվետվությունը, 2005-2006թթ.-ի բյուջեի հաստատումը, ՈՒԵՖԱ-ի կանոնակարգային մի շարք հոդվածների փոփոխությունները եւ այլն:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play