«ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԱՎԱԹԻ» ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՂԹԵՑԻՆ<br /> ՌՈՒՍ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԸ<br />


«ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԱՎԱԹԻ» ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՂԹԵՑԻՆ
ՌՈՒՍ ԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԸ

  • 03-02-2005 18:42:00   | Հայաստան  |  Սպորտ
ԾԱՂԿԱՁՈՐ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ծաղկաձորի մարզաբազայում փետրվարի 2-ին անցկացվեցին դահուկային սպորտի մրցումների` «Ծաղկաձորի գավաթի» խաղարկության, առաջին վազքահերթերը: Այս մրցումները, որոնք Ծաղկաձորում առաջիկա խոշոր մրցաշարերին նախապատրաստվող Ռուսաստանի հավաքականի համար ընտրական բնույթ են կրում, անցկացվում են 3 փուլով: 1-ին փուլում տղամարդիկ մրցեցին ազատ ոճով 15 կմ, իսկ կանայք` 10 կմ մրցատարածություններում: Սուր պայքարում հաղթեցին Ռուսաստանի հավաքականի անդամներ Նիկոլայ Բոլշակովը եւ Եվգենիա Մեդվեդեւան: Ուժեղ մրցակիցների հետ մեկնարկի ելան նաեւ Հայաստանի հավաքականի անդամները: Հովհաննես Սարգսյանն ու Էդմոն Խաչատրյանը տղամարդկանց, իսկ Մերի Հակոբյանն ու Աիդա Սարիբեկյանը կանանց պայքարում եզրագիծը վերջինը հատեցին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play