ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ 3 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ<br />


ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ 3 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ

  • 03-02-2005 18:15:00   | Ջիբրալթար  |  Սպորտ
ՋԻԲՐԱԼԹԱՐ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդամենը 1 տուր է մնացել «Ջիբրալթարի վարպետներ» անվանումը կրող շախմատի խոշոր մրցաշարի ավարտին: Բավականին լարված մրցապայքարh նախավերջին` 9-րդ, տուրից հետո առջեում են 3 շախմատիստներ` Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա), Էմիլ Սուրովսկին (Իսրայել) եւ Զախար Եֆիմենկոն (Ուկրաինա): Նրանք վաստակել են 7-ական միավոր: 6,5-ական միավոր ունեն 6 մասնակիցներ, այդ թվում Հայաստանի 2 ներկայացուցիչներ` երիտասարդ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը եւ Լեւոն Արոնյանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play