ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ԱՏԼԵՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ԳՐԱՆ ՊՐԻ» ՇԱՐՔԻ<br /> ՄՐՑՈՒՄՆԵՐԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ ԱՏԼԵՏՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ «ԳՐԱՆ ՊՐԻ» ՇԱՐՔԻ
ՄՐՑՈՒՄՆԵՐԻՆ

  • 02-02-2005 19:55:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի 2 պատանի թեթեւատլետներ` Էմմա Հախոյանը (Վանաձոր) եւ Ալեքսանդր Աբրահամյանը, պատրաստվում են Մոսկվա մեկնել: Նրանք Ռուսաստանի մայրաքաղաքում ուսումնամարզային հավաքի կմասնակցեն, ապա հանդես կգան «Ա» խմբի «Գրան պրի» շարքի 3 մրցումներում, որոնք կկայանան փետրվարի 8-ին, 15-ին եւ 18-20-ին: Թե` Է.Հախոյանը, թե` Ա.Աբրահամյանը հանդես կգան 2 մրցաձեւում` 60 մ արագավազքում եւ հեռավազքում: Նրանց հետ որպես մարզիչ Մոսկվա կմեկնի նաեւ ճանաչված թեթեւատլետ Արմեն Մարտիրոսյանը: 2004թ.-ին կայացած Աթենքի 28-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցելուց հետո Ա.Մարտիրոսյանն անցել է մարզչական աշխատանքի եւ իր փորձն է փոխանցում երիտասարդ մարզիկներին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play