Ախալքալաքում իրականացվում է «Համակարգչային դասարան» ծրագիրը


Ախալքալաքում իրականացվում է «Համակարգչային դասարան» ծրագիրը

  • 18-08-2011 10:25:03   | Վրաստան  |  Հասարակություն
Ախալքալաքի տարածաշրջանում բնակչության մի լայն զանգված հնարավորություն չունի իր երեխաների համար ձեռք բերել համակարգիչ: Հաշվի առնելով այս հանգամանքը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ «Աբուլ» հասարակական կազմակերպությունն Ախալքալաքում իրականացնում են «Համակարգչային դասարան» ծրագիրը, որն օգնում է շատերին լուծելու այս խնդիրը: Ծրագրի նպատակն է Ախալքալաքի եւ հարակից գյուղերի դպրոցականներին եւ երիտասարդներին տալ համակարգչային գիտելիքներ, օգնել նրանց ինտեգրվել զարգացման գործընթացներին: Համակարգչային դասարանում ընդգրկվում են Ախալքալաքի եւ հարակից գյուղերի անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներն ու այն երիտասարդները, որոնք, ավարտելով դպրոցը, ինչ-ինչ պատճառներով չեն շարունակել ուսումը: Բացի այդ, դասընթացներ են կազմակերպվում նաեւ դպրոցների, մանկապարտեզների մանկավարժների համար, որոնք գիտակցում են համակարգչային գիտելիքների կարեւորությունն ու անհրաժեշտությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն