Թուրքիան հաղորդում է քուրդ գրոհայիններին նոր հարվածներ հասցնելու մասին


Թուրքիան հաղորդում է քուրդ գրոհայիններին նոր հարվածներ հասցնելու մասին

  • 19-08-2011 10:19:29   | Թուրքիա  |  Քաղաքական
Թուրք զինվորականները հաղորդել են, որ նոր հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող քուրդ գրոհայինների բազաներին` օգտագործելով ինքնաթիռներ եւ հրետանի, տեղեկացնում է BBC-ն: Պաշտոնական դեմքերի հայտարարությունների համաձայն` ռմբակոծվել են այն տարածքները, որտեղ, ենթադրաբար, թաքնվում են Քրդական բանվորական կուսակցության գրոհայինները: Սա արդեն երկրորդ հարվածն է քուրդ գրոհայիններին այն բանից հետո, երբ ինը թուրք զինվորներ, չորեքշաբթի հայտնվելով դարանում, սպանվել են Թուրքիայի հարավ-արեւլքում:
Նոյյան տապան  -   Քաղաքական