ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցկացվել է
«Համագործակցության գավաթ»-ի հերթական խաղարկության
վիճակահանությունը: 2005 թվականի հունվարի 15-23-ը Մոսկվայում
կայանալիք մրցաշարին կմասնակցեն նախկին ԽՍՀՄ երկրների չեմպիոնները,
ինչպես նաեւ Ռուսաստանի պատանեկան հավաքականը: 1-ին եւ 2-րդ
խմբերում ընդգրկվել են 4-ական, 3-րդ եւ 4-րդ խմբերում` 3-ական
թիմեր:
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» (Երեւան) ընդգրկվել է 3-րդ
խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Լատվիայի չեմպիոն «Սկոնտոն»
եւ Տաջիկստանի չեմպոն «Ռեգար Թադազը»: Խմբերում խաղերը կանցկացվեն
հունվարի 15-ին, 16-ին եւ 18-ին: Հունվարի 19-ին խմբերի հաղթողները
կմրցեն քառորդ եզրափակիչ խաղերում: Այս փուլի 2 հաղթողներին
կիսաեզրափակիչում կմիանան 2 թիմեր` Ռուսաստանի չեմպիոն
«Լոկոմոտիվը» եւ Ուկրաինայի չեմպիոն «Դինամոն»: Նրանք արտոնություն
են ստացել մրցապայքարին մասնակցել միանգամից կիսաեզրափակիչ փուլից`
իրենց բարձր վարկանիշների շնորհիվ: Կիսաեզրափակիչ 2 խաղերը
կանցկացվեն հունվարի 23-ին: