«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԿԵՍ» ԵՎ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ՆԵՐԸ<br /> ԼՈՒԾԱՐՎԵԼ ԵՆ<br />


«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԿԵՍ» ԵՎ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-ՆԵՐԸ
ԼՈՒԾԱՐՎԵԼ ԵՆ

  • 15-12-2005 18:10:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 15-ի որոշումներով, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ՀՀ կառավարությունը որոշել է լուծարել «Երեւանի պետական կրկես» եւ «Մշակութային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոշումների ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 21-ի N761-Ա որոշմամբ «Պետական կրկես» ՊՈԱԿ-ին ամրացված գույքը մրցույթով օտարմամբ եւ ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի N 1321-Ն որոշմամբ «Մշակութային կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված եւ նրա սեփականությունը հանդիսացող գույքը ուղղակի վաճառքի ձեւով օտարմամբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play