ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԵՎ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՌԱԶՄԻԿ ՕՀԱՆՅԱՆԻ<br /> ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ ԵՎ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՌԱԶՄԻԿ ՕՀԱՆՅԱՆԻ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

  • 24-11-2005 18:50:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գեղանկարիչ Ռազմիկ Օհանյանի 100-ից ավելի գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը բացվեց նոյեմբերի 24-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Ինչպես նշեց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, Ռազմիկ Օհանյանն այն հազվագյուտ արվեստագետներից է, որ նույն վարպետությամբ ու նվիրվածությամբ ստեղծագործել է գեղանկարի եւ գծանկարի ժանրերում` իր գործերում ներդաշնակեցնելով խորաթափանց միտքն ու վառ երեւակայությունը: Հեղինակի ստեղծագործություններում առանձնահատուկ ուշադրության են արժանի հին Երեւանի մասին պատմող նկարները: «Այդ նկարներն արվել են այն ժամանակ, երբ արդեն ընթանում էր մայրաքաղաքի տարածքների իրացման գործընթացը: Դրանք արվել են, որպեսզի հետագա սերուդներն այս նկարներով եւս պատկերացում կազմեն Երեւանի մասին»,- նշեց Ռ. Օհանյանը: ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության բաժնի պետ Ռազմիկ Օհանյանը բազմաթիվ հասարակական, բնակելի շենքերի եւ ճարտարապետական փոքր ձեւերի նախագծերի հեղինակ է: Նրա շատ աշխատանքներ գտնվում են Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play