ՌԴ-ն դադարեցրել է «Իսկանդերների» տեղաբաշխումը Կալինինգրադի
մոտ
28-01-2009 16:46:00 | Ռուսաստան | Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը դադարեցրել է
«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների
տեղակայման աշխատանքները Կալինինգրադի մարզում, որոնք այդ
արեւմտյան անկլավում ծրագրվում էր տեղակայել ի պատասխան ԱՄՆ-ի ՀՀՊ
օբյեկտների տեղաբաշխմանը Եվրոպայում: Այս մասին, ինչպես հաղորդում
է «Ինտերֆաքսը», հայտարարել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի
ներկայացուցիչը:
«Այդ ծրագրերի իրականացումը դադարեցվել է, քանի որ նոր
ամերիկյան վարչակազմը չի արագացնում Լեհաստանում եւ Չեխիայում
ամերիկյան ՀՀՊ երրորդ դիրքային շրջանի կազմավորման ծրագրերը»,-
ասել է աղբյուրը: