Ծաղկաձորցի լեռնադահուկորդները բարելավեցին իրենց դիրքերը<br /> օլիմպիական վարկանիշային ցուցակում<br />


Ծաղկաձորցի լեռնադահուկորդները բարելավեցին իրենց դիրքերը
օլիմպիական վարկանիշային ցուցակում

  • 21-01-2009 18:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԾԱՂԿԱՁՈՐ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 20-ին Ծաղկաձորում ավարտվեց լեռնադահուկային սպորտի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի 8, Վրաստանի 4, Ուկրաինայի 3, Սլովենիայի եւ Ավստրիայի 2-ական եւ Ուզբեկստանի ու ԱՄՆ-ի 1-ական ներկայացուցիչներ: Հատուկ ոլորավայրէջքի (530 մ) 2 մրցաձեւերում հաղթող ճանաչվեց Զայց Լուկան (Սլովենիա), իսկ հսկա ոլորավայրէջքի (1100 մ) 2 մրցաձեւերում` նույն Լուկան եւ Կառլեն Յորգենը (Ավստրիա): Հայաստանի մարզիկներից 1-ին տասնյակում տեղ գտան ծաղկաձորցիներ Աբրահամ Սարկախյանը, Արսեն Ղազարյանը եւ Յուրի Մանուկյանը: Առաջին երկուսը, որոնք իրենց համար դեռեւս անցյալ տարեվերջում են ապահովել «Վանկուվեր 2010» ձմեռային օլիմպիադայի ուղեգիր, ավելի բարելավեցին իրենց դիրքերը: 18-ամյա Յուրի Մանուկյանը, աստիճանաբար հարստացնելով իր գործակիցները, մոտենում է օլիմպիական վարկանիշի համար պահանջվող 140 միավորի սահմանագծին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play