Չինաստանի գերմրցաշարում Լեւոն Արոնյանը 6 հնարավորից<br /> վաստակել է 3 միավոր<br />


Չինաստանի գերմրցաշարում Լեւոն Արոնյանը 6 հնարավորից
վաստակել է 3 միավոր

  • 17-12-2008 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 17-ին Չինաստանի Նան Ցզին քաղաքում շախմատի միջազգային գերմրցաշարում անցկացվեցին 2-րդ շրջանի 1-ին փուլի պարտիաները: Լեւոն Արոնյանը (Հայաստան) պարտվեց Վեսելին Թոփալովին (Բուլղարիա), Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա)` Բու Քսիանջիին (Չինաստան), իսկ Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) հանդիպումը խաղաղ ելք ունեցավ: 6 փուլից հետո 4-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Քսիանջին եւ Թոփալովը: Արոնյանն ունի 3, Իվանչուկն ու Մովսիսյանը` 2,5-ական, Սվիդլերը` 2 միավոր: Դեկտեմբերի 18-իւն նշանակված 7-րդ փուլում Արոնյանը կմրցի Իվանչուկի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play