Շախմատի միջազգային գերմրցաշարում առաջին շրջանից հետո Լեւոն<br /> Արոնյանը առաջատար խմբում է <br />


Շախմատի միջազգային գերմրցաշարում առաջին շրջանից հետո Լեւոն
Արոնյանը առաջատար խմբում է

  • 15-12-2008 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 15-ին Չինաստանի Նանցզին քաղաքում անցկացվող շախմատի միջազգային գերմրցաշարում ավարտվեցին առաջին շրջանի հանդիպումները: Հինգերորդ փուլում Լեւոն Արոնյան (Հայաստան) - Բու Քսիանջի (Չինաստան), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - Սերգեյ Մովսիսյան (Սլովակիա) պարտիաները խաղաղ ելք ունեցան: Վեսելին Թոփալովը (Բուլղարիա) հաղթեց Պյոտր Սվիդլերին (Ռուսաստան): Առաջին շրջանից հետո 5 հնարավորից 3-ական միավոր են վաստակել եւ առաջատար խումբ են կազմում Լ.Արոնյանը, Բ.Քսիանջին եւ Վ.Թոփալովը, Վ.Մովսիսյանն ունի 2,5, Պ.Սվիդլերը` 2, իսկ Վ.Իվանչուկը` 1,5 միավոր: Դեկտեմբերի 16-ին մրցաշարում հանգստի օր է հայտարաված: Դեկտեմբերի 17-ին, 2-րդ փուլի առաջին խաղում, Լ.Արոնյանը կմրցի Վ.Թոփալովի հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play